Aravot.am կայքում հունիսի 22-ին տեղադրվել է մի հոդված, որտեղ հոդվածագիրը նշում է, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից «խոտանված» երկու դոկտորական ատենախոսությունների հեղինակները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին:
Դրան անմիջապես հաջորդում է կեղծ տեղեկատվություն առ այն, որ «այդ ատենախոսություններից մեկը հեղինակը պաշտպանել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի 014 մասնագիտական խորհրդում»:
Այս առումով, հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 014 մասնագիտական խորհրդում պաշտպանած որևէ ատենախոսության հեղինակ չի դիմել Մարդու իրավունքների պաշտպանին:
Եթե այնուամենայնիվ խմբագրությունը շարունակում է համարել, որ ներկայացված կեղծ տեղեկատվությունը համապատասխանում է ճշմարտությանը, ապա խնդրում ենք ներկայացնել համապատասխան հիմքեր ՄԻՊ գրասենյակից, որով կհաստատվի, որ 014 մասնագիտական խորհրդում պաշտպանած դոկտորական ատենախոսության որևէ հեղինակ դիմել է իրենց:
Կարդացեք նաև
Իսկ հակառակ դեպքում, ելնելով «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի պահանջից, խնդրում ենք հերքել սույն ապատեղեկատվությունը: Կարծում ենք, որ հոդվածագրի անպատասխանատու տեղեկատվության տարածումը պատիվ չի բերում «Առավոտ»-ի նման հեղինակավոր և վաստակաշատ թերթին:
Ս. ԳԵՎՈՐԳՅԱՆ
014 մասնագիտական խորհրդի
գիտական քարտուղար
Հ.Գ. Aravot.am-իկողմից նշենք, որ հեղինակի կողմիղ կեղծ տեղեկատվություն որակված լուրը ճշտել ենք ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանից, եւ նա հաստատել է: